Լոնդոնի «Տոտենհեմ»-ի ղեկավարությունը քննարկում է իտալական «Ֆիորենտինա»-ի հարձակվող Ջուզեպե Ռոսիին թիմ հրավիրելու հնարավորությունը:
Mirror-ի հաղորդմամբ` ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան թիմը պատրաստվում է առաջարկ կատարել «Ֆիորենտինա»-ին:
«Տոտենհեմ»-ը պատրաստ է 30 մլն ֆունտ վճարել Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Նշենք, որ այդ գումարը համապատասխանում է խաղացողի տրանսֆերի` պայմանագրով ամրագրված փոխհատուցմանը:
Հավելենք, որ 26-ամյա հարձակվողի` «Ֆիորենտինա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2017 թվականի: Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոսին դարձել է 11 գոլի հեղինակ:








































