Կիևի կենտրոնում հաջակցություն եվրաինտեգրման ակցիայի ժամանակ ձերբակալվել է 31 մարդ: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ հասարակության հետ կապերի գլխավոր վարչության բաժնի ղեկավար Օլգա Բիլիկը:
«Ձերբակալվել է 31 մարդ: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ: Այժմ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել»,- ասել է նա:
Նրա խոսքերով` իրավապահ մարմինները անկախության Մայդանից դուրս հանելու որոշում են կայացրել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են տարբեր առարկաներ նետել կոմունալ ծառայությունների աշխատակիցների վրա, որոնք փորձել են հրապարակ մտցնել տեխնիկա` Նոր տարվա տոների կապակցությամբ աշխատանք անցկացնելու համար:
«Նման իրավիճակում որոշում կայացվեց գործի դնել «Բերկուտ» հատուկ ստորաբաժանումը, որը հատուկ միջոցների օգնությամբ դադարեցրել է անկարգությունները»,- հավելել է նա:








































