Բրազիլական՝ ամենագեղեցիկ հետույքների Miss BumBum մրցույթը մանկական տիկնիկ է արտադրել՝ խիստ մեծացված չափսերով, որոնք վրդովել են ծնողներին և հոգեբաններին:
Դեղին լողազգեստով Բարբի տիկնիկի հետույքը անբնական մեծ է երևում, սակայն մրցույթի կազմակերպիչները պնդում են, որ իրենց Բարբին «իսկական բրազիլական կառուցվածք ունի»:

Ծնողները քննադատել են խաղալիքն այն բանի համար, որ այն կարող է ազդել երեխաների հոգեկանի վրա և աղավաղել կանացի մարմնի մասին նրանց պատկերացումները: Նրանք նամակ են գրել մրցույթի կազմակերպիչներին՝ պահանջելով դադարեցնել տիկնիկի արտադրությունը:
Բոլոր պահանջներին և մեղադրանքներին ի պատասխան՝ Miss BumBum մրցույթի հիմնադիր Օլիվեր Կակաուն պատասխանել է, որ իր լսարանը երեխաները չեն:






































