Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են նոր դարպասապահ փնտրել թիմի համար:
Կատալոնական ակումբը հետաքրքրված է «Նապոլի»-ի և Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասապահների` Պեպե Ռեյնայի և Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններով: «Կապտանռնագույններ»-ը գործում են ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն և բանավոր պայմանավորվածության են հասել երկու ֆուտբոլիստների հետ:
Իսպանական գրանդի մարզիչները մինչև 2014 թվականի մարտը ժամանակ ունեն`նշված դարպասապահներից որևէ մեկի օգտին վերջնական որոշում կայացնելու համար: Տեղեկությունների համաձայն` դարպասապահները նույնպես ցանկանում են շարունակել իրենց կարիերան «Բարսելոնա»-ում:









































