Saturday, 20 06 2026
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ

Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը

Հայաստանն ու Եվրամիությունը Վիլնյուսի Արևելյան գործընկերության գագաթնաժողովը սկսեցին ու ավարտեցին մի հռչակագրի ընդունմամբ, որում հայտնում են համագործակցությունը շարունակելու, բարեփոխումները խորացնելու պատրաստակամություն:

Այս հռչակագրի տողերը կարդալիս անտեղյակ մարդիկ կարող են նույնիսկ հուզվել, թե ինչպիսի պատրաստակամությամբ է հայկական կողմը խոսում եվրոպական ապագայի, բարեփոխումների մասին: Իսկ եթե հռչակագրից հետո ընթերցի նաև Սերժ Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում, ապա այլևս դժվար կլինի չորացնել այդ մարդու աչքերը: Բարեբախտաբար, Հայաստանում այդպիսի անտեղյակներ չկան, իսկ դրսում էլ ոչ ոք դրանով չի հետաքրքրվում, և որևէ մեկը հուզմունքից չի տառապի, այդպիսով խղճի անասելի խայթ պատճառելով պաշտոնական Երևանին:

Բանն այն է, որ եվրաբարեփոխումների շարունակության այդ հավաստիացումների արժեքը զրո է, բացարձակ զրո: Զրո է այն պարզ պատճառով, որ այդպիսի բարեփոխումներ անողները ոչ միայն հռչակագրեր չեն կազմում, այլ ժամանակ չեն ունենա հռչակագրեր կազմելու: Բանն այն է, որ բարեփոխումներ ասվածը դրանք կոնկրետ գործեր են: Օրինակ, երբ Սաակաշվիլին ոտքից գլուխ էապես փոխում էր Վրաստանը, նա հռչակագրեր չէր կազմում Եվրոպայի հետ՝ նա գործ էր անում, և այդ գործի մասն էր դարձրել նաև շատ կոնկրետ հայտարարություններն առկա իրողությունների, թերությունների, թիրախների վերաբերյալ:

Բարեփոխումները հռչակագրերով չէ, որ լինում են: Լավագույն հռչակագիրը դա գործն է: Իսկ Հայաստանում գործը գնում է մի ուղղությամբ՝ Հայաստանն ավելի ու ավելի է խորանում Մաքսային միության տիրույթներ, դեռևս դե յուրե չմտնելով այդ միություն: Իսկ Մաքսային միությունն ու եվրոպական արժեքներն ու ապագան դրանք անհամատեղելի հասկացություններ են: Հետևաբար` երբ գործով գնում ենք դեպի ՄՄ, իսկ հռչակագրերով դեպի Եվրոպա, դրանից մենք ընդամենը ճողվածք ենք ստանալու, ոչ թե բարեփոխված իրականություն: Ընդ որում` ճողվածք, որից մեզ չի պաշտպանելու նաև մեր անվտանգության երաշխավոր Ռուսաստանը: Մինչդեռ Հայաստանի անվտանգության առաջին սպառնալիքը այդ ճողվածքն է, որ ստանալու ենք որպես պետություն, կամ որը ստանալու արդյունքում դադարելու ենք լինել որպես պետություն: Մեր արտաքին վտանգները բխելու են այդ ճողվածքից:

Այդ իրավիճակում, Հայաստանի անվտանգությունը միմիայն Հայաստանի քաղաքացիների ձեռքերում է, իշխանություններին այդ երկդիմի քաղաքականությունից դեպի իրական բարեփոխումներ անցում կամ հրաժարական պարտադրելու կամքի դրսևորումով: Եվ այդ տեսանկյունից շատ բան կարող է ցույց տալ դեկտեմբերի 2-ին նախաձեռնվող երթը ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության, որը նախաձեռնվում է ՌԴ նախագահ Պուտինի Հայաստան այցի օրը: Այդ երթի կազմակերպմանը ներգրավվել են տարբեր քաղաքական հայացքների և գաղափարական ուղղվածության տեր քաղաքացիներ, որոնք ներկայացնում են նաև կուսակցություններ, սակայն հանդես են գալիս վերկուսակցական՝ քաղաքացիական կարգավիճակով: Այդ երթը պետք է դարձնել սկիզբ, սկիզբ Հայաստանի ինքնիշխանության համար պայքարի նոր ձևաչափի, որը պետք է Հայաստանում դառնա իշխանությունների գործողությունները թելադրող գործոն կամ նրանց պարտադրի հրաժարական տալ:

Այսօր այս հեռանկարը հեռու է թվում, առավել ևս, որ նման նպատակներ հռչակել ու տապալվել են կուսակցությունները: Սակայն հենց այստեղ պետք է երևա քաղաքացիների, քաղաքացիականության, վերկուսակցականության ուժը: Ի վերջո, այդ ուժի համար ժամանակն է կազմակերպվել և դնել իրապես լուրջ նպատակներ, գործով դրսևորել այդ հարցում քաղաքացիական ձևաչափի առավելությունները կուսակցականի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում