Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող է չլինեն

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր վարչապետ ընտրվելուց հետո մեկ ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսվում է Ազգային ժողովի արձակման և հետևաբար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման երկու դեպք՝ երբ Ազգային ժողովը չի  կարողանում ընտրել վարչապետ, և երկրորդ՝ երբ Ազգային ժողովը չի հաստատում կառավարության ծրագիրը: Երկու դեպքում էլ խորհրդարանը արձակվում է իրավունքի ուժով:

Հիմա մի պահ պատկերացնենք, թե քաղաքական ինչ կոնֆիգուրացիայի դեպքում է հնարավոր, որ Նիկոլ Փաշինյանին ներկա խորհրդարանը ընտրի վարչապետ: Նիկոլ Փաշինյանին վարչապետի թեկնածու կարող է առաջադրել «Ելք» խմբակցությունը, որը խորհրդարանում ունի ընդամենը 9 պատգամավոր, իսկ վարչապետ ընտրելու համար անհրաժեշտ է ևս 44 պատգամավորի աջակցություն, քանի որ վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 պատգամավորի կողմ քվեարկություն: Այդ 44 պատգամավորից 31-ը կարող են լինել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները:

«Ծառուկյան» դաշինքը խորհրդարանի միակ խմբակցությունն էր, որը մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականի հրապարակումը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է համաժողովրդական շարժմանը: Ավելին՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները այդ հայտարարությունից հետո Հանրապետության հրապարակում էին: Միանալով համաժողովրդական շարժմանը՝ «Ծառուկյան» դաշինքը իր վրա է վերցրել նաև համաժողովրդական շարժման առաջնորդին պաշտպանելու գործը: Դատելով Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցից՝ չի բացառվում, որ «Ծառուկյան» դաշինքի որոշ ներկայացուցիչներ կարող են ներկայացված լինել ժամանակավոր կառավարությունում:

Ինչ վերաբերում է մնացած 13 պատգամավորներին, որոնք պետք են խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու համար, ապա նրանք կարող են լինել ՀՀԿ խմբակցությունից: Այն, որ ՀՀԿ-ի ներսում կարող են լինել Փաշինյանի կողմնակիցներ կասկածից վեր է: Հարցը ոչ թե այն է, որ որոշ ՀՀԿ-ականներ կարող են հաշվել, որ Փաշինյանը հաղթող թեկնածու է և բնազդով անցնեն ուժեղի կողմը: ՀՀԿ-ի ներսում կան մարդիկ, ովքեր ավելի հակված են վարչապետի պաշտոնում տեսնել Նիկոլ Փաշինյանին, քան, այսպես կոչված, իրենց կուսակցական գործընկեր Կարեն Կարապետյանին: ՀՀԿ-ականները Կարապետյանի 1,5-ամյա գործունեությունը համարում են ծայրահեղ ձախողված, և գիտեն, որ նրա վարչապետության դեպքում Հայաստանը վերածվելու է նրա ու նրա ընտանիքի անձնական սեփականության:

Եթե իսկապես ՀՀԿ-ականները քվեարկեն հօգուտ Նիկոլ Փաշինյանի վարչապետության և նաև հաստատեն նրա կառավարության ծրագիրը, ապա հաստատված ստատուս քվոն կարող է լիովին բավարարել նաև Նիկոլ Փաշինյանին, և նրան ուղղակի պետք չլինի անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև մի կողմից կլինի խորհրդարանական մեծամասնություն՝ ի դեմս «Ելք», «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների և ՀՀԿ-ից պոկված հատվածի, և մյուս կողմից՝ խորհրդարանական ընդդիմությունն՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի: Բացի այդ, դժվար է հասկանալ, թե ինչ հիմքով պետք է Նիկոլ Փաշինյանը լուծարի խորհրդարանը, եթե դրա համար չլինեն սահմանադրական հիմքեր: Եթե խորհրդարանում կա մեծամասնություն, որն ընտրում է վարչապետ և հաստատում այդ վարչապետի կառավարության ծրագիրը, ինչ հիմքով պետք է լուծարել խորհրդարանը: Թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստիպելու է պատգամավորներին դեմ քվեարկել իր ներկայացրած ծրագրին, որպեսզի խորհրդարանը ինքնալուծարվի:

Առնվազն մեկ տարի նա կարող է աշխատել այդ խորհրդարանի հետ, որովհետև նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում չեն կարող պաշտոնանկ անել վարչապետին, որովհետև գործող Սահմանադրությունն արգելում է դնել վարչապետի վստահության հարցը նրա ընտրությունից առնվազն մեկ տարվա ընթացքում: Իսկ եթե վարչապետի պաշտոնում Փաշինյանը իսկապես հաջողություն է ունենում, ապա նրան անվստահություն հայտնելը կդառնա այդ հարցը բարձրացրած ուժի համար ուղղակի ինքնասպանություն:

Այնպես որ, արտահերթ ընտրություններ կարող են և չլինել, որովհետև դրանում առանձնապես շահագրգռված չեն ո՛չ «Ծառուկյան» դաշինքը և ո՛չ էլ ՀՀԿ-ի այն հատվածը, որը պատրաստ է պաշտպանել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում