Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն ընդգծել է, որ ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր ձեռքբերումներ կկատարի միայն այն դեպքում, եթե գտնի համապատասխան ֆուտբոլիստների:
Պաշտպան Լեյտոն Բեյնսի տեղափոխության կայացումն անհնարին կդառնա, եթե «Էվերթոն»-ը չհամաձայնի վաճառել նրա տրանսֆերը:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ում կհայտնվեն նոր ֆուտբոլիստներ, եթե հնարավորություն լինի ձեռք բերել մեզ հարմար խաղացողների: Նրանք պետք է տեղավորվեն թիմի խաղային սխեմայի մեջ: Իհարկե, մենք ցանկանում ենք գտնել այդպիսիններին, սակայն ոչ մի երաշխիք տալ չեմ կարող: Ինչ վերաբերում է Բեյնսին, ապա շատ բան է կախված «Էվերթոն»-ից: Եթե ակումբը չցանկանա վաճառել նրա տրանսֆերը, ապա այդպիսի տեղափոխության կայացումը կդառնա անհնարին»,- ասել է Մոյեսը:









































