Եվրոպան պետք է համոզի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուրս չգալ միջուկային համաձայնագրից: Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կարծում է, որ եվրոպացի առաջնորդները Թրամփին պետք է ստիպեն կատարել համաձայնագրի շրջանակում ստանձնած պարտավորվածությունը:
«Ֆրանսիայի նախագահն իրավացի է`ասելով, որ իրանական գործարքի շուրջ ոչ մի B ծրագիր գոյություն չունի: Ամեն ինչ կամ ոչինչ: Եվրոպացի առաջնորդները պետք է խթանեն Դոնալդ Թրամփին ոչ միայն մնալ միջուկային գործարքում, այլև, որն առավել կարևոր է, բարեխղճորեն կատարել գործարքի իր մասը»,- Twitter-ի իր էջում գրել է Զարիֆը:






































