ԱԺ Հանրապետական կուսակցության նախագահ Գալուստ Սահակյանը կանխատեսելի էր համարում Վիլնյուսում Հայաստանի և ԵՄ միջև ընդունված հայտարարությունը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Սահակյանը նշեց, որ իրենք այդ մասին անընդհատ խոսել են:
«Որպեսզի գործընթացներն ավելի ամրացված շարունակվեն, և նախագահի ելույթը, և հայտարարությունը համարժեք էին մեր սպասումներին:
Այս հայտարարությունը վերահաստատում է, որ Հայաստանը ժողովրդավարական ուղով է գնալու և մինչև վերջ տանելու է այն չափորոշիչները, որ կիրառելու էին այդ ուղղությամբ, և որ այն բարեփոխումները, որոնց սկիզբն է դրված Եվրոպայի հետ միասին, իրագործելի են»,- ասաց նա:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ վերը նշվածը նորից վերահաստատման խնդիր էր առաջացրել: Նա կարծիք հայտնեց, որ հայտարարության տեքստը որևէ լուրջ խոչընդոտ չի առաջացնի ՄՄ-ին անդամակցելու և ընդհանրապես՝ Հայաստանի գործառույթները, իբրև անկախ պետություն, շարունակելու համար:









































