«Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկու ներկայացուցիչներ մեկնել են Գերմանիա՝ Մարկո Ռոյսի տրանսֆերի կապակցությամբ Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ բանակցություններ սկսելու նպատակով:
Times-ի փոխանցմամբ՝ Դորտմունդ են մեկնել Սթիվ Ռաունդն ու Ջիմի Լամսդենը:
« «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստ է «Բորուսիա»-ին առաջարկել ոչ միայն դրամական փոխհատուցում, այլև Շինջի Կագավայի տրանսֆերը: Մարկո Ռոյսը համարվում է Դեյվիդ Մոյեսի գլխավոր տրանսֆերային նպատակը»,- գրում է պարբերականը:








































