Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հուսով է, որ իր թիմը հաջողության կհասնի Անգլիայի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք «Քարդիֆ»-ի դեմ առաջիկա խաղում:
Ֆրանսիացի մասնագետը ֆուտբոլիստներին կոչ է արել չկորցնել զգոնությունը:
«Ֆուտբոլիստները պետք է ամբողջովին կենտրոնանան խաղի վրա: Ցանկանում ենք պահպանել խաղի որակն ու չկորցնել հաղթանակների ծարավը:
Պետք է օգտվել այն հանգամանքից, որ առաջիկա տուրում խաղալու ենք ավելի շուտ, քան մեր հիմնական հակառակորդները»,- հայտարարել է Վենգերը:




































