Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը, ով ավարտել է մարզական կարիերան 38 տարեկան հասակում, նշել է, որ Ռայան Գիգզի մարզական հաջողություններն ստիպում են իրեն ավելի տարեց զգալ:
Հիշեցնենք, որ Գիգզն այսօր տոնում է իր ծննդյան 40-րդ տարեդարձը:
«Այն, որ նա մինչև հիմա խաղում է, ցնցող ձեռքբերում է: Ես չեմ զարմանում, քանի որ նա տաղանդավոր է: Կարող եմ միայն ասել, որ Գիգզի մարզական հաջողությունները ստիպում են ինձ ավելի տարեց զգալ»,- հայտարարել է Բեքհեմը:






































