Միջազգային վարկանիշային Standard & Poor’s գործակալությունն իջեցրել է Նիդերլանդների երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը՝ բարձրագույն AAA-ից հասցնելով АА+ մակարդակ: Կանխատեսումը կայուն է: Այս մասին ասվում է գործակալության մամլո հաղորդագրության մեջ՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Նիդերլանդների տնտեսության աճի հեռանկարները ներկայում ավելի թույլ են, քան մենք գնահատել ենք նախկինում, իսկ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի աճի տեմպերն ավելի ցածր են, քան տնտեսության զարգացման նման բարձր մակարդակով այլ երկրներում»,- նշվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Գործակալության վերլուծաբանները նաև կարծիք են հայտնել, որ երկրի իշխանությունների քաղաքականությունը ֆիսկալ ոլորտում թույլ կտա նրանց հասնելու պարտքի ու բյուջեի դեֆիցիտի նվազեցման նպատակներին, ինչի առնչությամբ S&P-ն պահպանել է երկրի սուվերեն վարկանիշի կանխատեսումը «կայուն» կատեգորիայում:








































