Վիլնյուսում, որտեղ արդեն երկրորդ օրն է, ինչ ընթանում է «Արևելյան գործընկերության» 3-րդ գագաթաժողովը, ավարտվել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ «Երկիր մեդիա»-ի փոխանցմամբ՝ Հայաստանը, ինչպես և սպասվում էր, այդպես էլ որևէ բան չի ստորագրել: Մեր երկրի անունն այսօրվա գագաթնաժողովում գրեթե չի շոշափվել:
ԵՄ-ն առաջինը վիզաների դյուրացման համաձայնագիր ստորագրեց Բաքվի հետ: Ադրբեջանի կողմից համաձայնագիր է ստորագրել արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, Եվրամիությունից՝ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն և կառույցում նախագահող Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը:
Մանրամասները՝ «Երկիր մեդիա»-ում








































