Thursday, 02 07 2026
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10-րդ դասարանի սաների 2018-2019թ.թ. ուսումնական տարվա ընդունելություն։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվում է հանրակրթական ավագ դպրոցի ուսումնական և ռազմամարզական եռամյա հատուկ պատրաստության ծրագրերով: Վարժարան ընդունվել ցանկացող հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի արական սեռի աշակերտները և նրանց ծնողները ապրիլի 20-ից ՀՀ պաշտպանության նախարարությունում, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, իրենց տարածքային զինկոմիսարիատում կամ www.monte.am կայքի միջոցով կարող են ներկայացնել համատեղ դիմում։

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Հունիսի 1-ից մինչև հունիսի 29-ը, ժամը 10:00-ից 17:00-ն, դիմորդները ընդունելության համար Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան կամ ՀՀ պաշտպանության նախարարություն  են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Դիմում՝ www.monte.am էլ. կայքի միջոցով (կարող է նաև լրացվել տարածքային զինկոմիսարիատում, ՀՀ պաշտպանության նախարարությունում կամ Վարժարանում),

Տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացվում է անձամբ, հաշվառման պոլիկլինիկայից),

Ձև 63 և քաղվածք երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից,

Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),

9-ամյա կրթության վկայականը և պատճենը՝ գնահատականների ամփոփագրով,

Ծննդյան վկայականը (կամ անձնագիրը) և պատճենը,

3×4 չափի 4 լուսանկար:

Դիմորդները լրացուցիչ կարող են ներկայացնել ՀՀ զինված ուժերում ծառայող բարձրաստիճան զինվորականի կողմից տրված երաշխավորագիր` ազատ շարադրանքով:

Դիմորդների և նրանց ծնողների համար յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ժամը 11:00-ից 17:00-ն Վարժարանում գործելու են բաց դռների օրեր: Այցելուները կարող են ծանոթանալ վարժարանի պայմաններին, ընդունելության գործընթացին, ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները:

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՆՎՃԱՐ ԶՆՆՈՒԹՅՈՒՆ

Դիմորդների բժշկական զննումը կազմակերպվում է 2018թ. հուլիսի 1-ից 15-ը:

Ընդունելության հայտագրումից հետո դիմորդները ՀՀ պաշտպանության նախարարության կայազորային հոսպիտալներում` ըստ բնակության վայրի, անցնում են բժշկական անվճար զննում:

ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առարկայական թեստավորումը կազմակերպվելու և անցկացվելու է հուլիսի 20-ից 25-ն ընկած ժամանակահատվածում՝  Երևան քաղաքում՝ «Այբ» դպրոցում (հասցե՝ Թբիլիսյան խճուղի 11/11):

Հանրակրթության առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստուգման նպատակով դիմորդները մրցութային կարգով «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից մասնակցում են թեստավորման, որը գնահատվում է 20 միավորային համակարգով: Հարցաշարերը կազմվում են հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական քննությունների թեստերի չափորոշիչներին  համապատասխան՝ լրացուցիչ ներառելով նաև դիմորդների լեզվամտածողության, խոսքի մշակույթի, տրամաբանության, վերլուծական մտածողության ստուգման առաջադրանքներ:

ՄԱՐԶԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՐՔ

2018թ. հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 1-ը, Դիլիջանում դիմորդների ֆիզիկական պատրաստվածությունը, մասնագիտական կողմնորոշումը և հոգեբանական համատեղելիությունը ստուգելու նպատակով կանցկացվի մարզահոգեբանական ստուգարք՝ եռօրյա բացօթյա գիշերակացով՝ արշավի ձևաչափով: Արշավի ընթացքում իրականացվելու են ֆիզիկական պատրաստվածության և հոգեբանական դիտարկումներ, ինչը հնարավորություն կտա բացահայտել դիմորդի պատասխանատվության, սթրեսակայունության, ընկերասիրության, դատողունակության, հավասարակշռվածության            աստիճանը, կամային որակները և հասակակիցների շրջանում դրսևորած վարքագիծը, ֆիզիկական դիմացկունությունը, ճարպկությունը:

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության արդյունքներն ամփոփում է ընդունող հանձնաժողովը` օգոստոսի 5-ից մինչև օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Քննությունների արդյունքների մասին դիմորդներին կտեղեկացվի անհատական ծանուցմամբ: Բժշկական զննության և առարկայական թեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դրանք հրապարակելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում: Մարզահոգեբանական ստուգարքի արդյունքները բողոքարկման ենթակա չեն:

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկություն կարող եք ստանալ +374 (60) 71-30-01, +374 (60) 71-30-03 հեռախոսահամարների կամ [email protected] էլ. փոստի միջոցով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում