Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Վաշինգտոնը ջանում է փոխել ռուսական ուղեծիր մտած երկրների զարգացման վեկտորը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է թուրքական «Յաշար» բարձրագույն ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող, քաղաքագետ Էմրե Իզերին:

– Պարոն Իզերի, Ռուսաստանը խորացնում է իր ռազմական ներկայությունը Հայաստանում՝ ընդլայնելով Գյումրիում տեղակայված իր 102-րդ ռազմաբազան, ապա ձևավորելով միասնական ՀՕՊ համակարգ Ղազախստանի և Հայաստանի հետ: Տեսակետներ կան, որ նման ռազմական էքսպանսիան սպառնում է տարածաշրջանային ռազմական հավասարակշռությանն ու անվտանգությանը: Ձեր գնահատմամբ՝ Թուրքիան սպառնալիքներ տեսնո՞ւմ է:

– Ինչպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ն Իսրայելին, այնպես էլ Հարավային Կովկասում ՌԴ-ն Հայաստանին ընկալում է, որպես ռազմավարական հենակետ: Թուրք-ադրբեջանական ինտենսիվացող հարաբերությունների և Ադրբեջանի ռազմական վիթխարի բյուջեի ֆոնին զարմանալի չէ նկատել, որ Ռուսաստանն ընդլայնում է իր ռազմական ներկայությունն իր տարածաշրջանային դաշնակցի տարածքում: Սա բնական է ընկալվում:

– Հայաստանյան փորձագետներից ոմանք պնդում են, որ ռուս-թուրքական խորացող հարաբերությունները բացասաբար կանդրադառնան հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ինչպե՞ս եք ներկայումս գնահատում այդ հարաբերությունները և Էրդողանի այցը Պետերբուրգ, նաև նման սցենարի հնարավորությունը:

– Էներգետիկ ոլորտում իրենց բարձր մակարդակի փոխադարձ կապի արդյունքում Թուրքիան և Ռուսաստանը համաձայնել են տարաձայնություններ ունենալ մի շարք քաղաքական հարցերում, այդ թվում Հայաստանի հարցում: Քանի դեռ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին ընկալել որպես ռազմավարական հենակետ, և քանի դեռ Հայաստանը դուրս չի բերում իր զորքերը Ղարաբաղի օկուպացված տարածքներից, տեսանելի ապագայում չեմ ակնկալում որևէ դրամատիկ փոփոխություն Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում:

– Ադրբեջանն Արևելյան գործընկերության անդամ երկիր է, բայց որոշ աղոտ խոսակցություններ կան Մաքսային միությանն Ադրբեջանի անդամակցության մասին: Որտե՞ղ է ցանկանում Թուրքիան տեսնել իր դաշնակցին:

– Թուրքիայի բարձր առաջնահերթությունն է Ադրբեջանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների զարգացումը, և քանի դեռ Ադրբեջանը կայուն երկիր է և շարունակում է իր ինտենսիվ հարաբերությունները Թուրքիայի հետ, կարևոր չէ, թե որտեղ նա կլինի:

– Պարոն Իզերի, Հայաստանն Ադրբեջանի հետ չլուծված հակամարտություն ունի և պատրաստվում է միանալ Ռուսաստանի կողմից ղեկավարվող Մաքսային միությանը: Որտե՞ղ եք այդ պարագայում տեսնում Ղարաբաղը:

– Ադրբեջանական կողմի համար հարված կլինի, եթե Հայաստանն ինտենսիվացնի իր առևտրային հարաբերությունները Մաքսային միության անդամ պետությունների հետ, նաև` Վրաստանի հետ: Այնուամենայնիվ, ես չեմ կարծում, թե Հայաստանի հետ Ղարաբաղի մուտքը Մաքսային միություն որևէ դրական արդյունքի կբերի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում:

– Թուրքիայի խորհրդարանում օրերս ակտիվացան հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ քննարկումները: Նույնիսկ հայ-թուրքական հաղորդակցության վերականգնման հարցին անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն՝ հիշատակելով նաև Ադրբեջանին չմոռանալու մասին: Սրան հաջորդեցին այլ խոսակցություններ: Ինչո՞ւ այս հարցը մտավ թուրքական քաղաքական օրակարգ հիմա, երբ թվում էր, թե այն Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվում չէ և առաջիկայում չի էլ լինելու:

– Արևելք-Արևմուտք միջանցքի գաղափարը գալիս է դեռևս 1990-ական թվականների սկզբից, այսինքն` ինտենսիվացնել հարաբերությունները նորանկախ պետությունների հետ` Արևմուտքում Ռուսաստանի գերիշխող դիրքերը խարխլելու միջոցով: Անկախ «վերականգնված քաղաքականությունից»՝ ԱՄՆ-ի «սառը պատերազմի» մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ է, և ԱՄՆ-ը չի ցանկանում, որ տարածաշրջանում լինեն երկրներ, որոնք ռուսական ուղեծիր կմտնեն: Այստեղ Վրաստանը բացառություն չէ: Ինչպես Արևելք-Արևմուտք ուղղությամբ էներգետիկ խողովակաշարերը, Վաշինգտոնը գերադասում է տարածաշրջանում շրջանցել ՌԴ-ին, որպեսզի այստեղի երկրների կողմնորոշումը փոխվի Արևմուտքի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում