Կատալոնական «Բարսելոնա»-ն շարունակում է միջոցներ ձեռնարկել` «Լիվերպուլ»-ի և Դանիայի հավաքականի 28-ամյա կենտրոնական պաշտպան Դանիել Ագերի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այդ մասին հայտնում է Punto Pelota-ն:
Կատալոնացիների գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հուսով է, որ տրանսֆերային գործարքը կկայանա առաջիկա ժամանակաշրջանում: Այդպիսով, դանիացին, ում ծառայություններով «կապտանռնագույններ»-ը հետաքրքրված էին դեռ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կարող է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ դառնալ ձմռանը:
Գործարքի ֆինանսական կողմի մասին տեղեկություններ չեն հրապարակվում: Ընթացիկ մրցաշրջանում Ագերը տեղ չունի «Լիվերպուլ»-ի հիմնական կազմում: Անգլիայի առաջնության շրջանակներում նա ընդամենը 7 հանդիպում է անցկացրել:







































