Ամերիկացի գիտնականները պարզել են, որ 50-ից ցածր տարիքի ծխողների մոտ ուղեղի կաթվածի վտանգը մեծանում է, դրան զուգահեռ գլխուղեղի արյան շրջանառության խաթարման հավանականությունը ավելանում է ծխած ծխախոտների քանակին համապատասխան՝ գրում է EurekAlert-ը:
Հետազոտությանը ներգրավված են եղել 15-49 տարեկան 615 տղամարդ, որոնք վերջին երեք տարվա ընթացքում ուղեղի կաթված էին ունեցել: Համեմատության համար հետազոտողները օգտագործեցին նույն տարիքի 530 առողջ տղամարդկանց նմուշ: Կամավորները բաժանվեցին մի քանի խմբերի՝ ծխողներ, նախկին ծխողներ և նրանք, ովքեր երբեք չեն ծխել: Հաշվի է առնվել նաև, թե օրական որքան ծխախոտ է ծխում մարդը:
Պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր օրական ծխում են ավելի քան 11 ծխախոտ, կաթվածի վտանգը 46 տոկոսով ավելի է, քան նրանց մոտ, ովքեր երբեք չեն ունեցել այդ սովորությունը: Շատ ծխողների մոտ, ովքեր օրական երկու կամ ավելի տուփ ծխախոտ են ծխում, հինգ անգամ ավելի է ուղեղի շրջանառության խանգարման հավանականությունը:










































