Վիլնյուսում կայացել է Ասոցացման համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը Մոլդովայի և Եվրամիության միջև: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, մոլդովական կողմից համաձայնագիրը, որը բաղկացած է ավելի քան 900 էջից, ստորագրել է ներքին գործերի, եվրոպական ինտեգրման հարցերով նախարար Նատալյա Գերմանը: Իսկ էկոնոմիկայի նախարարի տեղակալը նախաստորագրել է համաձայնագրի այն մասը, որը վերաբերում է ազատ առևտրի գոտուն անդամակցությանը:
Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 29-ին, երբ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները կդնեն Մոլդովայի վարչապետ Յուրի Լյանկեն և արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը:
Մոլդովան և ԵՄ-ը հույս ունեն Ասոցացման համաձայնագիրը ստորագրել մինչև 2014թ. աշուն:








































