Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն պատասխանել է իսպանացի լրագրողների հարցերին:
«Ես ու Մեսսին տարբեր խաղաոճեր ունենք: Ֆուտբոլում խոսքը գնում է ոչ թե անհատական որակների, այլ թիմային խաղի մասին: Չեմ կարծում, որ ֆուտբոլիստը կարող է դասվել լավագույնների շարքին առանց հզոր թիմակիցներ ունենալու:
Ես չէի լինի Ռոնալդուն, որին բոլորը ճանաչում են, եթե չունենայի նման խաղընկերներ ու մարզիչներ, որոնցից շատ բան եմ սովորել: Նույնը կարող եմ ասել նաև երկրպագուների և ընտանիքիս անդամների մասին:
Կարծում եմ՝ այս տարի «Ռեալ»-ը կարող է դառնալ Իսպանիայի չեմպիոն և Չեմպիոնների Լիգայի գավաթակիր»:









































