ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հաստատել է անվտանգության ուժերի 200 աշխատակիցներին Լիբիա ուղարկելու առաջարկը, որոնք կպաշտպանեն այնտեղ գտնվող ՄԱԿ-ի առաքելությանը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Լու Ցզեին:
Նրա խոսքով՝ Պահպանության և անվտանգության հարցերով բաժնի 200 աշխատակիցներին խորհուրդ է տվել Լիբիա ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:
«Հենց նոր ես՝ որպես Անվտանգության խորհրդի նախագահ, ստորագրել եմ նամակ՝ ուղղված գլխավորի քարտուղարին, որում տեղեկացրել եմ, որ ԱԽ անդամները համաձայնել են նրա երաշխավորագրին»,- ասել է Լյու Ցզեին:
Նա հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի անվտանգության ուժերը Լիբիայում կտեղակայվեն որքան հնարավոր է շուտ:
Լիբիային աջակցելու ՄԱԿ-ի առաքելությունը հաստատվել է 2011թ. սեպտեմբերին՝ երկրում քաղաքացիական պատերազմից հետո:









































