Դանիական Bjarke Ingels Group ճարտարապետական գրասենյակը հյուրանոց է նախագծել, որի տանիքին դահուկային վայրէջքուղի կլինի: Այդ մասին տեղեկացնում է Architectural Digest-ը:

Հինգհարկանի հյուրանոցի ընդհանուր մակերեսը 7 հազար քառակուսի մետր է: Հյուրանոցի բնակիչները կարող են դահուկային վայրէջքուղի մտնել անմիջապես իրենց համարից: Բացի հյուրանոցային 50 համարներից, կկառուցվեն նաև երկու ռեստորան, բար, սպա կենտրոն և հանդիսությունների դահլիճ:

Ծրագրվում է հյուրանոցի շինարարությունը ավարտել 2020թ.:












































