Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ ոստիկանությունը միչև հատուկ միջոցների կիրառման վերաբերյալ հայտարարություն տարածելը նախ պարտավոր է բացատրել, թե երեկ ինչու է հատուկ միջոց կիրառել։
«Ոստիկանությունը մոռանում է, որ հենց հավաքների ազատության մասին օրենքով խաղաղ ցույցի բնականոն ընթացքը ապահովելու տեսանկյունից պետք է առանձնացնի այն մարդկանց, ովքեր գիտենխաղաղ ցույցի կանոնները, նման բան մենք երեկ չտեսանք։ Կիրառվեցին բոլորի նկատմամբ հատուկ միջոցներ և 46 հոգի վնասվածքներ կրեցին։ Հարց, իսկ այդ 46 հոգուց, այդ թվում 6 ոստիկանը բռնի մեթոդներ կիրառողնե՞ր էին»։
Արթուր Սաքունցը հիշեցրեց, որ հատուկ միջոցներ ոստիկանությունը կարող է կիրառել միայն համապատասխան հիմքերի առկայության դեպքում, կրկին ոչ բոլորի նկատմամբ։
Իրավապաշտպանի խոսքով ՝ քաղաքացիների պայքարը այս փուլում հանրային գերակա շահ է հանդիսանում և կարող են սահմանափակել ժամանակավոր այլոց իրավունքները, սա երաշխիք է Հայաստանի ապագայի համար։
Մանրամասները՝ տեսանյութում