Wednesday, 01 07 2026
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ

Չորս միլիոն քաղաքացի ունենալն իրատեսական է. Սերժ Սարգսյան

Հայաստանում մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ թե պարզապես հայտարարություն էր, որը հնչեց ամբիոնից, այլ իրատեսական հայտարարություն, որը ՀՀԿ-ն անպայման իրականացնելու է: ՀՀ Ազգային ժողովի նիստում ՀՅԴ կուսակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի՝ իրեն ուղղված հարցին այսպես պատասխանեց ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ժամանակը չէ՞ մշակել ու հաստատել ժողովրդագրական պետական քաղաքականության հայեցակարգ և եթե այո, ապա ի՞նչ հայեցակարգային հիմնադրույթներ կառանձնացներ այդ ուղղությամբ, Սարգսյանը պատասխանեց. «Մենք արդեն ձեռնամուխ էինք եղել այդպիսի ծրագրի իրականացմանը: Դեռևս երրորդ նախագահի պաշտոնում ես մի քանի խորհրդակցություններ եմ ունեցել, և քանի որ այդ պաշտոնում թե՛ որպես երրորդ նախագահ և թե՛ որպես իշխող քաղաքական ուժի ղեկավար մենք նաև գծագրում էինք նոր կառավարության կառուցվածքը, այդտեղ համապատասխան ստորաբաժանում ենք նախատեսել, որպեսզի այն ամենօրյա ռեժիմով զբաղվի այդ խնդրով: Կարծում եմ՝ մոտակա շաբաթների ընթացքում կհաստատենք մինչև 2030 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը, որտեղ ներառված կլինեն բազմաթիվ դրույթներ՝ նաև մինչև 2040 թվականն անցնելիք ճանապարհի մասին: Կարծում եմ՝ բոլորի համար հասկանալի կլինի, որ մինչև 2040 թվականը 4 մլն քաղաքացի ունենալու հայտարարությունը ոչ միայն հայտարարություն էր, որ հնչեց ամբիոնից, այլև իրատեսական հայտարարություն էր, որը մենք անպայման իրականացնելու ենք»:

ՀՀ վարչապետի թեկնածուն հատկապես ընդգծեց, որ այդ հարցում նա ապավինում է ՀՅԴ օժանդակությանը, որովհետև ներգաղթի կազմակերպման պարագայում կուսակցությունը լավագույն օժանդակությունը կարող է ցուցաբերել:

«Հասկանալով, որ, իհարկե, մենք չենք կարող միլիոնավոր մարդկանց համոզել գալ Հայաստան, բայց առնվազն հարյուր հազարներին կարող ենք համոզել, որովհետև նախ բոլորը չէ, որ Հայաստանից արտագաղթելով հասել են իրենց երազանքի իրականացմանը, և որոշակի տնտեսական պայմաններ ապահովելու պարագայում գոնե նրանք կսկսեն լրջորեն մտածել:

Իսկ եթե մեզ հաջողվի նաև խաղաղ ճանապարհով լուծելու մեր անվտանգության խնդիրները, կարծում եմ, որ ներգաղթը կլինի շատ էական»,- հայտարարեց վարչապետի թեկնածուն:

Նա չհամաձայնեց այն մտքին, որ կրճատվում են գիտությանն ու առողջապահությանը հատկացվող միջոցները: Հակառակը, Սարգսյանը շեշտեց, որ կրթության հնարավորություններն ավելանում են: «Հորիզոն 2020-ը միլիարդավոր եվրոներ ունի այդ նպատակին հասնելու, դրանից օգտվելու համար: Եթե գիտությունը դիտարկենք որպես սոցիալական խնդիր, կարծում եմ՝ շատ առաջ չենք գնա: Ես ակադեմիայում շատ երկար զրուցել եմ ղեկավարության, տարբեր մասնագետների հետ այս առումով: Մենք պետք է գնանք օպտիմալացման:

Հայաստանում ունենանք այնքան գիտնական, որքան անհրաժեշտ է Հայաստանին: Դա, իհարկե, շատ դժվար լուծելի խնդիր է, բայց, կարծում եմ, կլուծենք՝ հատկապես, որ այս լսարանում հանգամանորեն քննարկեցինք բարձրագույն կրթության մասին օրենքը, որը սկիզբն է, հիմքն է Հայաստանում կրթության զարգացման»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում