«Արարատի մարզի Այնթապ համայնքում դեկտեմբերի 8-ին սպասվող գյուղապետի ընտրությունները գյուղը բաժանել են 2 ճամբարի։ Երկրորդ անգամ գյուղապետ է ուզում ընտրվել գործող համայնքապետ ՀՀԿ-ական Կարեն Սարգսյանը, որի մրցակիցը նախկին համայնքապետ, անկուսակցական Լյովա Թարվերդյանն է։
Ասում են, որ վերջինի օրոք գյուղով կարծես ցունամի անցած լիներ. Թարվերդյանն անխնա վաճառել է գյուղի սեփականություն հանդիսացող հողերը, և այնթապցիք սարսափում են նրա վերադարձի հեռանկարից, սակայն նա մեծ շրջապատ ունի և նույնքան մեծ շանսեր, որքան մյուս թեկնածուն։ Սա մարզի ամենամեծ գյուղն է՝ 12 հազար բնակչով, բավական մեծ բյուջեով, և պայքարն էլ նույնքան թեժ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։








































