Հայտնի մերսող Էդուարդ Ռոժկովը, ով բազմաթիվ աստղային հաճախորդներ ունի, հայտնիներից ամեն մեկի մասին պատմելու բան ունի:
«Ես սկսել եմ որպես ֆոտոմոդել՝ Լյուդմիլա Իվանովայի Նորաձևության տանը, որտեղ մի ժամանակ աշխատել է «Իվանուշկի»-ի անդամ Անդրեյ Գրիգորև-Ապոլոնովը: Իմ լուսանկարներով պաստառները կախված էին ամբողջ Սոչիով: Ես շինանյութ և հյութեր էի գովազդում: Մի անգամ երևացի այն ժամանակ անհայտ Յանա Ռուդկովսկայայի «Վերտիկալ» սոլյարիի գովազդում: Դա մինչև Վիկտոր Բատուրինի հետ նրա ամուսնանալն էր: Բայց արդեն այն ժամանակ նա Սոչիում սեփական գեղեցկության սրահ ուներ:
Ես այն ժամանակ աշխատում էի ավտոլվացման կետում: Յանան գալիս էր իր կաբրիոլետը լվալու: Նա ինձ նկատեց ու հրավիրեց նկարահանվել իր գովազդում: Նկարահանումների ժամանակ ինձ ասացին, որ մերկանամ ու մտնեմ սոլյարի, որտեղ կարելի էր մնալ 5-6 րոպե: Իմ մասին մոռացան: Ես այնտեղ շատ ավելի երկար մնացի:
Հետո ես երկար ժամանակ չէի կարողանում ստանալ իմ հոնորարը: Յանան այն ժամանակ լուրջ խնդիրներ ուներ: Նրա աշխատակիցներից մեկը հարուստ ընտանիքի աղջիկ էր բռնաբարել, վնասել նրան: Շուտով նրա գործերը կարգավորվեցին:
Հետո, երբ որպես մերսող էի աշխատում, կային հաճախորդնր, որոնց ոչ ոք չէր ուզոմ մերսել: Անաստասիա Վոլոչկովային ևս ոչ ոք չէր ուզում մերսել: Բոլորին վախեցնում էր նրա կամակոր բնավորությունը: Ստիպված վիճակ գցեցինք: Ինձ բաժին ընկավ: Բայց ես դրա համար ընդհանրապես չզղջացի: Պարզվեց՝ Անաստասիան այնքան էլ կամակոր չէ: Ընդհակառակը՝ պատվիրեց ամենախիստ շոգեհարումը: Նա մեր բաղնիքում իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Բաղնիքից հետո խնդրում էր իր մարմինը շփել սառույցով ու ավելի խիստ մերսում անել: Նա ասում էր, որ ինքը ցավ չի զգում:
Մի անգամ մեզ մոտ շոգեհարվում էր Նադեժդա Բաբկինան:
Սերգեյ Զվերեևն ինձ կանչում էր իր տուն՝ իրեն մերսելու: Նա ինձ շատ ջերմ էր ընդունում: Մազերիս հարցում ինձ խորհուրդներ էր տալիս: Իսկ նրա մայրն ինձ թեյ էր հյուրասիրում: Նախքան մերսմանն անցնելը Զվերևն ինձ խնդրում էր ամբողջովին մերկանալ և հագնել հատուկ վարտիքը, որը նա անվանում էր «փղիկներ»: Երբ ես նրան մերսում էի, նա փորձում էր հանել իմ հագից այդ վարտիքը: Ես ուշադրություն չէի դարձնում: Զվերևին շատ դուր եկան իմ ձեռքերը: Մերսումից հետո նա պնդում էր, որ գիշերը մնայի իր տանը: «Կքնես կա՛մ ինձ հետ, կա՛մ մորս»,- ասաց Սերգեյը, բայց ես ամաչեցի ու գնացի տուն»,- պատմել է Էդուարդ Ռոժկովը, գրում է eg.ru-ն:






































