Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Ջիանլուկա Ձամբրոտան ստանձնել է շվեյցարական 2-րդ դիվիզիոնի «Կյասո» թիմի գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
2013 թվականին 36-ամյա իտալացին այդ ակումբում հանդես է եկել ֆուտբոլիստի կարգավիճակում` միաժամանակ կատարելով նաև գլխավոր մարզչի օգնականի պարտականություններ:
2006 թվականի Աշխարհի առաջնության չեմպիոնն ավելի վաղ ցանկություն էր հայտնել ապագայում մարզել Իտալիայի ազգային հավաքականը:









































