Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ ինտեգրումը ԵՄ-ին միակ ուղին է, որը Վրաստանին թույլ կտա եվրոպական երկիր ձևավորել: Նոր վարչապետը հավատացած է, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը կդառնա նախաբան՝ այս կազմակերպությանը երկրի անդամակցության համար՝ հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:
Վարչապետը նման հայտարարությամբ հանդես է եկել հեռուստաուղերձի ժամանակ՝ նվիրված Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ը կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին:
Միևնույն ժամանակ նա նշել է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու նշանակությունը, որն Ասոցացման համաձայնագրի մի մասն է:
Նա նաև խոսել է՝ ԵՄ երկրների հետ այցագրի ռեժիմի լիբերալիզացման գործընթացի մասին:
Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար:











































