Ակտիվիստ Արտուշ Չիբուխչյանի կարծիքով Ֆրանսիայի հրապարակում ծավալվող պայքարի ու «Էլեկտրիկ Երևանի» շարժման միջև նմանություններ կան․ «Նմանությունը համախմբվածությունն է: Այստեղ կա Բաղրամյանից ինչ-որ հետքեր, մշակույթը պահպանվել է: «Էլեկտրիկ Երևանի պայքարին շատ ուժեր միացան, քանի որ այն անմեղ պայքար է»:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործունեությանը, ակտիվիստը նկատեց․ «Ոստիկանությունը «Էլեկտրիկ Երևան»-ի պայքարից դասեր է քաղել, նրանք պատկերացնում են, որ մի փոքր ուժը շարժումը կբռնկի»:









































