Հնդկական Wistron գործարանում արդեն արտադրվում է iPhone SE սմարթֆոնը։ Հնարավոր է, որ շուտով այդ ձեռնարկությունը թողարկի նաև Apple սմարթֆոնների ամենաերկարակյաց` iPhone 6S Plus մոդելը։

Ձեռնարկությունը արդեն փորձնական խմբաքանակ է թողարկել Բանգալորի գործարանում։ Եթե ամեն ինչ հաջող ընթանա՝ դրանց զանգվածային արտադրությունը կսկսվի արդեն մի քանի շաբաթից։

Apple կորպորաիան iPhone-ի մի քանի մոդելների արտադրությունը տեղափոխել է Հնդկաստան, որպեսզի սմարթֆոնները ավելի մատչելի դարձնի տեղի բնակիչների համար։








































