Ամերիկայի Հյուսթոն քաղաքի ռեստորանն իր այցելուներին առաջարկում է բուրգեր, որոնք արժեն 200 դոլար: Այս մասին հայտնում է Houston Chronicle-ը:
Կերակրատեսակի հեղինակը ավստրիացի ավագ խոհարար Ֆրից Հոշներն է, որն աշխատում է ԱՄՆ-ում Ամերիկյան խոհարարական ֆեդերացիայի ղեկավարության ներքո:
Բուրգերի բաղադրիչների մեջ մտնում են ստեյքը, ֆուա-գրան, կարամելացված սոխը, կանաչիով տապակված սունկը, սպիտակ տրյուֆելի քերուքն ու կարտոֆիլի չիպսը:
Նորույթը պատվիրել հնարավոր կլինի Գոհաբանության օրը, որն այս տարի հակընկնում է նոյեմբերի 28-ին: Հայտնի չէ, թե որքան ժամանակ 60° Bistro Burger անվանումով բուրգերը կլինի կերակրացանկում:









































