Thursday, 18 06 2026
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցում Վիլնյուսի գագաթնաժողովին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ «Արևելյան գործընկերության» պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:

Նշենք, որ արդեն տևական ժամանակ էր, ինչ հասարակությանը հետաքրքրում էր, թե ովքեր են ընդգրկված լինելու Հայաստանի պատվիրակության կազմում, և այսօր տեղեկությունն առաջինը տարածեց ոչ թե Ս. Սարգսյանի մամլո ծառայությունը, այլ Եվրոպական միությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ Եվրոպային այս պահին պետք է ցույց տալ, որ «Արևելյան գործընկերությունը» չի տապալվել, և նախագահի մակարդակով Հայաստանի ներկայությունը դրան է ուղղված․«Բրյուսելին պետք է ցույց տալ, որ չի տապալվել, իսկ Երևանին, որ շարունակվում են Եվրամիության հետ բանակցությունները»:

Հարցին, թե իր գնահատմամբ՝ ի՞նչ կստորագրի Վիլնյուսում Հայաստանը՝ սիմվոլիկ փաստաթու՞ղթ, թե՞ էական նշանակություն ուենցող որևէ բան, Սաֆարյանը պատասխանեց. «Դա արտացոլումն է լինելու նրա, որ Հայաստանն ու Եվրոպան չեն հրաժարվում միմյանց հետ հարաբերություններից: Թեպետ երկու կողմի համար էլ անհասկանալի է, թե ինչպես է շարունակվելու, այնուամենայնիվ կամրագրեն, որ շարունակվելու է»:

Իր հերթին քաղաքագետ Գագիկ Համբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Վիլնյուսի գագաթնաժողովին անձամբ Սերժ Սարգսյանի մասնակցությանն, ասաց. «Պետք է անպայման հաշվի առնենք, որ Հայաստանը միայնակ չգտնվեց այն պետությունների ցանկում, որ պետք է ստորագրեին Ասոցացման մասին համաձայնագիրը, բայց հրաժարվեցին: Իհարկե, առաջինը Հայաստանն էր, բայց շատ դժվար էր պատկերացնել, որ Ուկրաինայի նման հզոր պետությունը ևս կարող էր հրաժարվել»: Ըստ քաղաքագետի՝ այն, որ Ուկրաինան հրաժարվեց, Հայաստանի մանևրելու հնարավորություններն ավելի լայն են դառնում, և հիմա Սերժ Սարգսյանը կարող է իր եվրոպացի գործընկերներին ասել, որ Ուկրաինայի նման հզոր պետությունը, որը տարածքով ամենամեծն է, չկարողացավ ընդդիմանալ Ռուսաստանի ճնշումներին, նման փոքր հանրապետությունը (Հայաստան-խմբ.) ինչպե՞ս կարող էր դրանց դիմակայել:

«Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը կստորագրի փաստաթուղթ, բնականաբար՝ ոչ լիարժեք ասոցացման, այլ այսպես ասած՝ բարի կամք Հայաստանի և Եվրամիության միջև, շարունակվող բանակցություններ, Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումը Եվրամիության առաջ, Հայաստանի դեմոկրատական ինստիտուտների զարգացումը, բարեփոխումներ կառավարման համակարգում, ընտրական օրենսգրքի բարեփոխումներ և այլն: Չնայած մենք չենք ստորագրում Ասոցացման համաձայնագիրը, բայց ունենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ կկարողանանք շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ: Ինքնըստինքյան Սերժ Սարգսյանի այցը բարի կամքի դրսևորում հնարավոր չէ անվանել, վատ կլինի եթե գնա և ձեռնունայն հետ վերդառնա: Դա երկու կողմից էլ լավ չի դիտվի»,- ասաց մեր զրուցակիցը:

Համբարյանի գնահատմամբ՝ սա ցույց է տալիս, թե մենք ԵՄ-ի հետ շարունակում ենք համագործակցութունն ամենատարբեր ոլորտներում. «Ես կարծում եմ, որ այս կոնտեքստում Սերժ Սարգսյանը Եվրամիության հետ արդեն իսկ համաձայնություն ունի: Եվ ևս մեկ անգամ կրկնում եմ, որ այս ամենը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Խորհրդային Միության ամենահզոր հանրապետություններից մեկը ևս հաժարվեց ստորագրել Ասոցացման համաձայնագիրը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում