Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության է մատնել «Նապոլի»-ին:
«Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Ամբողջ թիմը հիանալի գործեց: Մխիթարյանը դեռ սովորելու շատ բան ունի: Բացի խաղաոճը կարևոր է նաև պետք է անընդհատ աչքի ընկնել ակտիվ խաղով: Միկին ավելի արագ է, քան նախորդ տարիների մեր մյուս նորեկները:
Սա զարգացման, առաջադիմության գործընթաց է: Մխիթարյանն անկասելի էր, ինչպես «Շալկե»-ի դեմ խաղում: Պետք է փորձենք այնպես անել, որ նման գործողություններ նրա կատարմամբ տեսնենք յուրաքանչյուր խաղի»,- հայտարարել է Կլոպը:









































