Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության է մատնել «Նապոլի»-ին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը՝ ցուցադրելով գերազանց խաղ: Գերմանական Bild պարբերականն անդրադարձել է Հենրիխի խաղին:
«Այս հանդիպումը երկար կհիշվի: Մխիթարյանը հրաշալի էր խաղում: Հնարավոր է՝ սա նրա լավագույն խաղն է դորտմունդցիների կազմում»:








































