Կիևում միավորվել են ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի կողմնակիցների ճամբարները: Մինչ այդ Կիևում կար եվրաինտեգրման կողմնակիցների երկու ճամբար. մեկը՝ Եվրոպական հրապարակում, որը կազմակերպել էր Ուկրաինայի ընդդիմությունը, երկրորդը՝ Անկախության Մայդանում, որը ձևավորվել էր տարերայնորեն և հրաժարվում էր օգտագործել քաղաքական սիմվոլիկա և լոզունգներ: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
Չորեքշաբթի գիշերը «Բատկիվշչինա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արսենի Յացնեյուկը Եվրոպական հրապարակի հարթակից հայտարարել է, որ ընդդիմությունը կկատարի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի կամքը և կգնա եվրաինտեգրման կողմնակիցների երկու ճամբարները միավորելու ուղով՝ հրաժարվելով ցույցերին քաղաքական խորհրդանիշ օգտագործելուց:
Այնուհետև ցույցի ընդդիմադիր մասնակիցները գնացել են Անկախության Մայդան: Նրանք իրենց հետ վերցրել են միայն հսկայական պետական դրոշը և ԵՄ դրոշը:
Քաղաքական ցույցի համակարգողն ասել է, որ իրենք համաձայն են միավորվել, միայն եթե ընդդիմադիրները հրաժարվեն քաղաքական լոզունգներից ու դրոշներից:











































