Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակներում F խմբում տեղի ունեցան 2 հանդիպումներ:
Դորտմունդյան ակումբի կազմում նեապոլցիների հետ հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նա հիանալի խաղ անցկացրեց և աչքի ընկավ մի շարք արդյունավետ գործողություններով:
«Բորուսիա Դորտմունդ» – «Նապոլի»` 3:1
1:0 Ռոյս (10′, 11մ), 2:0 Բլաշիկովսկի (60′), 2:1 Ինսինյե (71′), 3:1 Օբամեյանգ (78′)
«Արսենալ» – «Մարսել»` 2:0
1:0, 2:0 Ուիլշեր (1′, 65′)












































