Wednesday, 22 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Իրականությունն այլ է․ Լևոն Պաչաջյանը Մինասյանի նշանակման իր և Յուրա Մովսիսյանի վերադարձի մասին

Վարդան Մինասյանի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերադառնալը լայն քննարման առարկա է դարձել հասարակության շրջանում: Տարիներ շարունակ երկրպագուները սպասում էին այս մասնագետի վերադարձին: Շատերի կարծիքով Մինասյանն այն մարզիչն է, որը կարող է ոտքի կանգնեցնել Հայաստանի հավաքականը: Վերջինս նախապատրաստվում է Ազգերի լիգայի խաղարկությանը և իրական հնարավորություն ունի հայտնվելու 2020 թվականին կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում: Մինասյանի վերադարձի, ինչպես Հայաստանի հավաքականին վերաբերվող խնդիրների մասին «Առաջին լրատվականը»-ը զրուցել է մեր ազգային թիմի նախկին կիսապաշտպան շվեդական «Լինշոպինգ սիթիում» ելույթ ունեցող Լևոն Պաչաջյանի հետ: Վերջինս Հայաստանի հավաքականում խաղացել է նաև Մինասյանի գլխավորությամբ:

-Լևոն, երկար տարիներ լինելով մեր հավաքականի առաջար ֆուտբոլիստներից մեկը, ինչպե՞ս կգնահատեք Վարդան Մինասյանի վերադարձը:

-Եթե նայենք այն թեկնածուներին ովքեր որ կարող էին այս պահին գլխավորել հավաքականը, ապա կարծում եմ Մինասյանի ընտրությունը տրամաբանական էր։ Խոսքը նրա մասին է, որ ֆեդերացիան բազմիցս նշել է, որ վստահելու է տեղացի հայ մարզչի։ Կարծում եմ հաշվի են առել անցյալի հաջողությունները և Մինասյանի երիտասարդ ֆուտբոլիստների հետ լավ աշխատելու փորձը։

-Ստեղծված իրավիճակում կկարողանա՞ այս մասնագետը ոտքի կանգնեցնել մեր հավաքականը:

-Ժամանակը ցույց կտա, համենայնդեպս պետք է լավատես լինել։ Չնայած իրոք մեծ խնդիրներ են առաջացել  վերջին ժամանակահատվածում։ Հավաքականը ոչ միայն հաղթանակների կարիք ունի, այլ պետք է ձեռագիր ունենա, որը պետք է հիմք դառնա կայուն ելույթների։ Թե ինչքանով կկարողանա Մինասյանը իր ձեռքի տակ ունեցող կադրերով դրան հասնել ցույց կտա ժամանակը։

-Իսկ որո՞նք են խորը ճգնաժամի պատճառները

-Պատճառները բազմաթիվ են։ Չկա կոնկրետ մեկը, որը վերացնելով կկարողանան ամեն ինչ շտկել։ Կադրերի ճիշտ ընտրություն, տակտիկա, թիմի կարգը, ընդանուր ֆուտբոլի զարգացվածությունը Հայաստանում և այլն…: Բայց այն պայմաններում որում հայտնվել է Հավաքականը կարծում եմ իրատեսական է գոնե Ազգերի Լիգայում հաղթողի կոչմանը հավակնել։

-Ֆեյսբուքյան էջում երեկ գրառում էիք արել ազգային հավաքական Ձեր վերադառնալու վերաբերյալ: Որքանո՞վ է դա իրատեսական

-Եթե ակեղծ, ապա դա իհարկե կատակ էր։ Ուղղակի հղում էի արել, որ մի քանի տարի առաջ Հավաքականում աշխատած մասնագետը հետ է վերադարձել և հնարավոր է հիշեն առաջվա սերունդների մասին…: Բայց եթե լուրջ ենք խոսում իրոք չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։

-Շատ ֆուտբոլասերներ կարծում են, որ Մինասյանի հետ հավաքական կվերադառնա նաև Յուրա Մովսիսյանը և էլի մի քանի ֆուտբոլիստներ, որոնք հայտնի պատճառներով չէին հրավիրվում: Ի՞նչ եք կարծում Յուրա Մովսիսյանը, Գևորգ Կասպարովը, Լևոն Պաչաջյանը այսօր կարո՞ղ են օգտակար լինել մեր հավաքականին:

-Նորից եթե նայենք այն հայտարարություններին, որոնք տեղ են գտել անցյալում ապա չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա։ Իսկ ձեր նշած ֆուտբոլիստները միշտ էլ աշխատել են հավաքականին օգուտ տալ և կարծում եմ նման հնարավորության դեպքում իրենց կարգի, փորձի և վարպետության շնորհիվ անպայման օգտակար կարող են լինել։ Բայց իրականությունը այլ է։

-Որպես փորձառու ֆուտբոլիստ, ի՞նչ փոփոխություններ են հարկավոր հավաքականում ճգնաժամը հաղթահարելու համար:

-Կարծում եմ Հավաքականը հոգեբանորեն ընկճված է և հավատի պակաս կա։ Պետք է ֆուտբոլիստներին համոզել, որ ոչինչ անհնար չէ և պետք է ավելի համարձակ գործել։ Բոլորն էլ կարողանում են փոխանցում և կասեցում անել, բոլորն էլ տակտիկա գիտեն բայց վերջին խաղերում ընկճվածություն կա։ Եվ իհարկե պետք է աշխատել ձեռագրի վրա, որ առաջին երկու-երեք փոխանցումից հետո հասկանալի լինի, որ թիմը հստակ դրված ձեռագիր ունի։

-Անդրադառնանք Ձեր թիմին ու մրցելույթներին Շվեդիայի առաջնությունում: Ինպե՞ս եք սկսել  մրցաշրջանը:

-Անցած շաբաթ առաջին խաղը անցկացրեցինք, որը շատ բարդ ստացվեց։ 1:1 հաշվով ավարտվեցը խաղը և պետք է ասեմ կարող էինք և հաղթել, և պարտվել։ Բայց եթե հաշվի առնենք, որ մենք կորուստներ ունեինք և ոչ բոլորն էին 100% պատրաստ ու դրա հետ մեկտեղ խաղում էինք այս դիվիզիոնի ամենափորձառու և կայուն թիմերից մեկի դեմ ապա՝ հաշիվը և խաղը բավարար կարող եմ գնահատել։

Շվեդիա է տեղափոխվել նաև Յուրա Մովսիսյանը, սակայն նրա նորամուտը ուշանում է: Տեղյա՞կ ես որն է պատճառը:

Ճիշտն ասած դեռ կապի մեջ չեմ և կոնկրետ տեղյակ չեմ ինչն է խնդիրը բայց իմ փորձից ելնելով կարող եմ ենթադրել, որ պատճառը աշխատանքային վիզան է։ Շվեդիայում, երբ նոր ես ստանում աշխատանքային վիզա, սովորաբար 1-2 ամիս տևում է այդ պրոցեսը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում