Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Դեղերի մասին օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը իր ելույթում հայտարարեց, որ որևէ մեկը չի ուզում վերցնել մեծածախ շուկայի իրավունքները և տալ հիվանդանոցներին. «Սակայն կան, ասենք, էպիլեպսիայի որոշ ձևով հիվանդ մի խումբ մարդիկ, որոնց համար դեղերը չեն գրանցվում, քանի որ կոմերցիոն հետաքրքրություն չի ներկայացնում: Իսկ այդ հիվանդների կյանքի և առողջության համար պատասխանատու են հիվանդանոցներն ու բժիշկները»:
ԱԺ նախագահի խոսքով՝ սա նաև շուկային զսպող մեխանիզմ է:
Մանրամասները՝ տեսանյութում:









































