Հետաքննական լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կողմից բացահայտված օֆշորային գործունեության մեջ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիների, ինչպես նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի ներգրավվածության մասին հրապարակումներ արած թուրքական Evrensel պարբերականի դեմ դատական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Պարբերականի դեմ դատական հայց են ներկայացրել Բերաթ Ալբայրաքը և նրա եղբայրը՝ Սերհաթ Ալբայրաքը: Վերջիններս մեղադրել են լրատվամիջոցին «վիրավորելու» և «զրպարտելու» մեջ:
Պարբերականի լուրերի բաժնի պատասխանատու տնօրեն Չաղրը Սարըին սպանռում է մինչև վեց տարվա ազատազրկում:








































