Արքայական հարսանիքի նախօրեին արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պատկերներով հուշանվերների հավաքածու են թողարկել, սակայն արքայազնի պատկերի փոխարեն ափսեի վրա հայտնվել է բրիտանացի երգիչ Էդ Շիրանի դիմանկարը։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Արքայական ընտանիքի նախկին շեֆ խոհարար Դարեն Մաքգրեդին ափսեն տեսել է Esty առցանց ռեթեյլերի կայքում և Twitter-ի իր էջում կիսվել այս մասին տպավորություններով։

Loving all the #PrinceHarry and #MeghanMarkle #RoyalWedding2018 memorabilia. Just think some companies should do a little more research first 😂😂😂 pic.twitter.com/jgF2buhfY5
— The Royal Chef (@DarrenMcGrady) April 9, 2018

«Պաշտում եմ արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պատկերով հուշանվերները։ Միայն ինձ թվում է, որ որոշ ընկերություններ ուսումնասիրություններին մի փոքր ավելի ժամանակ պետք է հատկացնեն»,-գրել է նա։
«Երբ դա միակ աշխատանքն է, որը կարող ես անել և նույնիսկ դա ես սխալ անում»,-մեկնաբանություններում կատակել են օգտատերերը։
Սակայն 35 դոլար արժողությամբ ափսեի հեղինակը Etsy կայքում հայտարարել է, որ Էդ Շիրանի դիմանկարը կատակով են պատկերել ափսեի վրա։