Այսօր՝ ապրիլի 11-ին, Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները:
Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ անելու հարցը:
Ինչպես ներկաայացրեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը՝ «Կարաոկե, դիսկոտեկ, պարային ակումբ, շոգեբաղնիք և նման հաստատությունների տեղակայումը կսահմանափակվի բազմաբնակարան շենքերի բնակելի կամ ոչ բնակելի տարածքում: Դրանց գործունեության համար թույլտվությունը կտրամադրի համայնքի ղեկավարը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը»:
Նրա խոսքով՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների համար ավագանին իրավունք կունենա սահմանել բազմաբնակարան շենքերից հեռավորության պահանջ:
«Կսահմանվեն տուրքեր նշված գործունեության տեսակների համար: 4 գործունեության տեսակների համար տուրքը կսահմանվի 10-50 հազար դրամի սահմաններում, իսկ մեկ գործունեության տեսակի համար՝ 300-500 հազար դրամի սահմաններում: Հեստապարային ակումբների դեպքում տուգանքները կլինեն 300-500 հազար դրամի սահմաններում, իսկ կրկնվելու դեպքում՝ 1-1,3 մլն դրամի սահմաններում»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց, որ լռության ժամերի երեք տարբերակ կարող է լինել՝ երեկոյան 22.00-ից, առավոտյան 7.00-ն, 23.00-ից 7.00-ն և 24.00-ից 7.00-ն. «Եթե մինչև հիմա լռության պահանջը խախտելու դեպքում նախատեսվում է, որ առաջին դեպքում կիրառվում է զգուշացում, իսկ երկրորդի դեպքում՝ 40 հազար դրամի տուգանք, ապա նոր օրինագծով առաջարկվում է խստացնել տուգանքները՝ նախատեսելով առաջին անգամ 2000-300 հազար դրամ, կրկնվելու դեպքում՝ 1 մլն դրամ տուգանք»:
Մանրամասները՝ տեսանյութում:







































