Էկվադորի վերահսկիչ վարչությունը նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի և մի շարք պաշտոնյաների գործունեության մեջ հանցագործության հետքեր է հայտնաբերել՝ 2012-2017-ին պարտքի կառավարման հետ կապված։ Այս մասին գրում է Comercio-ն։
Նշվում է, որ խոսքը պարտքի չափերը որոշող պարամետրերի փոփոխության վերաբերյալ նախագահի հրամանի մասին է։ Այսպես, օրենքով այն պետք է գերազանցեր ՀՆԱ 40 տոկոսը, սակայն 2016-ի հոկտեմբերի հրամանը փոխել է այդ համակարգը։ Պարտքի ընդհանուր ծավալում չի ներառվել բյուջեից պետական հաստատությունների վարկավորումը։ Քննիչների կարծիքով՝ այդպիսով պարտքի չափն արհեստականորեն նվազեցվել է, ինչը նշանակում է, որ այդ իշխանություններն այն մեծացնելու հնարավորություն են ունեցել։
Կորեան կտրուկ է արձագանքել այդ կասկածներին։
«Միայն պատկերացրե՛ք։ «Քրեական» պատասխանատվություն այն բանի համար, որը պարտքը չափվում է ԱՄՀ չափորոշիչների համապատասխան։ Հանցագործները նրանք ենք, ովքեր ինձ մեղադրում են»,-Twitter-ի իր էջում գրել է նախկին նախագահը։







































