Ռուսաստանի գերագույն դատարանը Կրասնոդարի երկրամասի դատարանի պրեզիդիումին կարգադրել է քննել բնապահպան Սուրեն Ղազարյանի բողոքը, ով պայմանականորեն դատապարտվել է երեք տարով՝ օբյեկտի ցանկապատը վնասելու գործով: Բնապահպանները վստահ են, որ այդ շինությունը պատկանում է Կուբանի նահանգապետին՝ հաղորդում է RIA Novosti-ն:
«Գերագույն դատարանը կարգադրել է վերահսկող դատաքննություն սահմանել Կրասնոդարի երկրամասի դատարանի պրեզիդիումում»,- գործակալությանը հաղորդել է դատարանի ներկայացուցիչը՝ չհստակեցնելով նման որոշման պատճառը:
Ղազարյանը գործակալության հետ զրույցի ժամանակ հույս է հայտնել, որ դատարանը չեղյալ կհայտարարի դատավճիռը և գործը կուղարկվի Տուապսե քաղաքի նույն դատարան: Նրա տվյալներով՝ բողոքը կքննվի չորեքշաբթի:
Հիշեցնենք, որ ամռանը Էստոնիան Ղազարյանին երեք տարով կացության իրավունք տվեց որպես անձի, ով պաշտպանության կարիք ունի: Բնապահպանը դեռևս չի պատրաստվում վերադառնալ Ռուսաստան:








































