ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ իր հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջից հունիսի սկիզբն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Մենք կհանդիպենք մոտավորապես մայիսին կամ հունիսի սկզբին»,- ասել է Թրամփը:
Նա ավելացրել է, որ Վաշինգթոնը «կապ է պաշտպանում Հյուսիսային Կորեայի հետ» և ավելացրել է, որ ԱՄՆ-ը «արդար գործարք» է ուզում:
«Այժմ, երբ մեզ հանդիպում է սպասվում Հյուսիսային Կորեայի հետ, դա շատ հետաքրքիր կլինի ողջ աշխարհի համար»,- ասել է Թրամփը:






































