Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է թիմի շուրջ ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Գվարդիոլան հայտարարել էր, որ «Բորուսիա»-ի դեմ Բունդեսլիգայի խաղից առաջ Bild-ը հրապարակել էր իր տակտիկական սխեման և նշել, որ բացահայտելու է «առնետին» ու հեռացնի թիմից:
«Ցավում եմ, որ «Բավարիա»-ի գաղտնիքները հասանելի են դարձել ԶԼՄ-ներին.,- հայտարարել է Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը:
«Եթե Գվարդիոլան հեռացնի բոլոր առնետներին, «Բորուսիա»-ն չեմպիոն դառնալու հնարավորություն կստանա»,- իր հերթին հայտարարել էր Bild թեթրի մարզական բաժնի ղեկավար Վալտեր Շտրատենը









































