Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ստացել է Ալֆրեդո դի Ստեֆանոյի անվան մրցանակը, որը նախատեսված է Իսպանիայի տարվա լավագույն ֆուտբոլիստի համար:
Ռոբալդուն գերազանցել է «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներ Լիոնել Մեսսիին ու Անդրես Ինյետսային: Ռոնալդուն ստացել է 32 միավոր, Մեսսին՝ 26: Եռյակը եզրափակած Ինյեստան ստացել է 11 միավոր:
Նրանց նախորդում են Ռադամել Ֆալկաոն, ով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս «Ատլետիկո»-ում (3 միավոր), Վիկտոր Վալդեսը (2), Անժել դի Մարիան (2), Դիեգո Կոստան (1):
Հավելենք, որ մրցանակը հանձնում է հեղինակավոր Marca թերթը:












































