Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը համոզված է, որ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն իր ողջ կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնի համազգային նպատակների իրականացմանն ու միասնության ամրապնդմանը: «Մեծարգո նախագահ, Հայաստանի ազգային ժողովի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` ՀՀ նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու առթիվ: Պարոն նախագահ, ծանոթ լինելով Ձեր անցած ուղուն, համոզված եմ, որ Դուք Ձեր կենսափորձն ու գիտելիքները կծառայեցնեք Հայաստանի քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այս պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ»,- իր խոսքում ասաց Արա Բաբլոյանը:
Ելույթից հետո, դահլիճից դուրս բերվեցին ՀՀ Սահմանադրության մայր օրինակը, Վեհամոր Ավետարանը, ՀՀ պետական դրոշն ու նախագահական իշխանության խորհրդանշանը: Այնուհետև Արա Բաբլոյանը ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստը հայտարարեց փակված:









































