Իրաքի զինված ուժերը հանրապետության հյուսիսում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության պարագլխի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի մերձավոր զինակցին: Այդ մասին ապրիլի 9-ին հայտնել Է Al Sumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականների:
Նրա տվյալներով՝ ԻՊ-ի պարագլխի աջ ձեռքը՝ Աբու-Վալիդ Աշ Շիշանին, ոչնչացվել Էր Քիրկուկ քաղաքի՝ համանուն նահանգի կենտրոնի ծայրամասում գտնվող ամայի տեղանքում:
Նշվում Է, որ գործողության ընթացքում ուժայիններին հաջողվել Է հայտնաբերել փաստաթղթեր, որոնք տեղեկատվություն են պարունակում ահաբեկչական խմբավորման մյուս առաջնորդների մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:







































