Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Դավիթ Շահնազարյանը կմիանա Հայաստանի՝ ՄՄ անդամակցության դեմ քաղաքացիական դիմադրությանը

Դավիթ Շահնազարյանը կմիանա Հայաստանի՝ ՄՄ անդամակցության դեմ քաղաքացիական դիմադրությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց ինքը՝ «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը, անդրադառնալով Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքերին և քաղբանտարկյալների հարցին:

Նա նկատեց, որ Հայաստանում էապես սկսել է աճել քաղբանտարկյալների թիվը: Դավիթ Շահնազարյանը մասնավորապես խոսեց Վարդան Պետրոսյանի, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների, ապա նաև ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին: Նրա համոզմամբ՝ նրանք բոլորը քաղաքական հետապնդման են ենթարկվում: Քաղաքական գործչի կարծիքով՝ կարելի էր խափանման միջոց կալանքը փոխարինել հանրապետությունը չլքելու ստորագրությամբ:

Ինչ վերաբերում է Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքերին, ապա նրա խոսքով՝ պետք է իրավական ճանապարհով խոչընդոտել, որպեսզի սեպտեմբերի 3-ի գործարքը ձևակերպվի իրավաբանորեն: Սակայն նա հստակեցրեց, որ ՀՀ Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, և եթե ներկայիս խորհրդարանը քվեարկի ՄՄ-ի անդամակցության օգտին, ապա իրավական ճանապարհով դա կբողոքարկվի մինչև ՄԻ եվրոպական դատարան, և այդ դեպքում իրավաբանորեն ՀՀ-ն կհամարվի ՌԴ-ի կողմից օկուպացված երկիր:

«Ավելացնեմ՝ սա ուղղված է ՌԴ ղեկավարությանը, իսկ օկուպանտների դեմ պայքարում են բոլոր միջոցներով՝ ոչ միայն քաղաքական: Երկրորդ ելքն այն է, որ միայն քաղաքացիական հասարակությունը կարող է անել: Պետք է ձևավորվի քաղաքացիական դիմադրություն, որի միակ նպատակը կլինի պաշտպանել ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը:

Այսօր ուկրաինական ժողովրդի մասին ասում են, որ հպարտ ժողովուրդ է, մեր մասին դա չեն ասում, որովհետև ժողովրդի հպարտությունը չափում են ՌԴ-ին ծառայող ուժերի հպարտությամբ, բայց մեր հասարակությունը դա ապացուցելու է: Մենք կարողանալու ենք պահպանել մեր ինքնիշխանությունը»,- ասաց նա:

Շահնազարյանը հավելեց, որ պատրաստ է միանալ բոլոր պայքարներին, որոնք ուղղված կլինեն ՀՀ ինքնիշխանության ու պետականության պահպանմանը: Նա ողջունեց նաև Պարույր Հայրիկյանի նախաձեռնությունը՝ «Վիլնյուս կամ հրաժարական»՝ համարելով, իհարկե, որ նախաձեռնությունը կարող էր այլ խորագիր ունենալ՝ «Ասոցացման համաձայնագրի ստորագրում կամ պաշտոնանկություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում