Ֆրանսիական Թուլուզ քաղաքի բնակչին դատապարտել են 1 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ընկերուհուց բաժանվելուց հետո նա 5 ամիս շարունակ SMS հաղորդագրություններ է ուղարկել նրան: Ինչպես գրում է Depeche թերթը՝ 5 ամսվա ընթացքում տղամարդը՝ չկարողանալով հաղթահարել բաժանման փաստը, կնոջն ուղարկել է 4500 հաղորդագրություն:

Տղամարդը նաև որոշել է անձամբ տեսնել կնոջը և ներխուժելով նրա տուն՝ նրան պառկեցրել է մահճակալին և բռնել ձեռքերը թույլ չտալով վերջինիս ոստիկանությու զանգահարել:

«Նա ստեղծված էր ինձ համար: Ես հավատացյալ եմ, նա ծնվել է դեկտեմբերի 25-ին ինչպես Հիսուս Քրիստոսը: Ինչպես ես՝ նա նույնպես ձախլիկ է և դժվարախոս»,- ասել է տղամարդը դատի ժամանակ:










































